Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում արձանագրված առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խաղաղության հասնելու գործում ունեցած ներդրման համար»,- սոցիալական ցանցերում գրել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Էլիսոն Հարթը։               
 

ՈՒնեինք շատ վատ ու իրականությունից կտրված կարծիք մեր կյանքի մասին՝ որպես ԽՍՀՄ-ի մի մաս

ՈՒնեինք շատ վատ ու իրականությունից կտրված կարծիք մեր կյանքի մասին՝ որպես ԽՍՀՄ-ի մի մաս
07.08.2025 | 14:50

Այսօրվա մեր վիճակը հասկանալու պատճառների փնտրտուքը ստիպում է խորանալ մարդկային ընդհանուր բնույթի հարաբերությունների անալիզի ուղղությամբ, այնպիսի հարաբերությունների, որոնք հատուկ են ոչ միայն մարդկանց միջանձնական կոնտակտներին, այլ նաև կամայական մասշտաբի մարդկային համակարգերի հարաբերություններին։

Այս իմաստով շատ հետաքրքիր է կյանքի ու աշխարհի մասին այն պատկերացումների անալիզը, որոնք մենք ունեինք Խորհրդային Միության փլուզումից անմիջապես նախորդող տարիներին։

Որո՞նք էին, օրինակ, մեր պատկերացումները պետական անվտանգության, սուվերենիտետի, ազատության, իրավունքի, տնտեսության, միջազգային հարաբերությունների և կյանքի համար անհրաժեշտ շատ այլ բաների մասին։

Պետք է միանգամից ասել, որ այդ ամեն ինչի մասին մենք ունեինք ռեալիստականից շատ հեռու մակերեսային պատկերացումներ։

Առաջին հերթին՝ ունեինք շատ վատ ու իրականությունից կտրված կարծիք մեր կյանքի մասին՝ որպես ԽՍՀՄ-ի մի մաս և իդեալականացված ու կյանքից բացարձակապես կտրված կարծիք մնացած աշխարհի մասին։

Իսկ մնացած աշխարհն էլ մեր միամիտ կարծիքով ԱՄՆ-ն էր, Ֆրանսիան, Ճապոնիան և մի շարք այլ բարեկեցիկ արևմտյան երկրներ, որոնց հետ էինք միայն համեմատվում մենք և եզրակացնում, որ մեր կյանքը անտանելի վատն է։

Եվ որևէ մեկի մտքով անգամ չէր անցնում համեմատել մեր կյանքը աղքատության ու ընդհուպ մինչև ֆիզիկական անապահովության մեջ տառապող մնացած աշխարհի կյանքի հետ, որի պատճառն էլ մեր անհիմն, միամիտ ու զարմանալիորեն մեծամիտ երեսառածությունն էր, որ յանի կյանքի ֆիզիկական ապահովությունն ու առօրյա կենցաղի ապահովում ինչ են, որ մարդ դրանց մասին էլ մտածի՝ դրանք ինքնըստինքյան հասկանալի բաներ են։

Բայց մեր հետագա, այսպես կոչված, անկախ կյանքը ցույց տվեց, որ այդ ինքնըստինքյան հասկանալի բաները այնքան էլ իրենց իրենց ստացվող բաներ չեն և դրա տակ ընկած է եղել միմիայն խորհրդայինի մի փոքրիկ մասը լինելու հանգամանքը, որն էլ բերել է մեր մանկամիտ ու մեծամիտ երեսառածությանը։

Եվ այս իմաստով հիմնարար բնույթի մի հարց է առաջանում, թե ո՞րն էր այս ամենի պատճառը, քանի որ մեր միամիտ երեսառածության մեջ մենք միայնակ չէինք, դրանով տառապում էին բոլոր այն ժողովուրդները ևս, որոնք չգիտեին, թե ինչ է ինքնուրույն ու անկախ ապրելը, բայց բնականորեն ձգտում էին դրան։

Իսկ ԽՍՀՄ-ում նման կարգի ծայրամասային երեսառածությունն ուներ գաղափարական արմատներ, որի սխալն ու ճիշտը այսօր դեռևս դժվար է գնահատել, բայց և որի խորքում ընկած էր հիմնադիր հայրերի արմատական բնույթի սխալը, ըստ որի երկիրը բաժանվեց ոչ թե մարզային տեսակի ադմինիստրատիվ միավորների, այլ բաժանվեց ըստ ազգային հանրապետությունների, որը դանդաղ գործողության ռումբ էր, դրված ԽՍՀՄ-ի տակ։

Ըստ իշխող գաղափարախոսության ԽՍՀՄ-ի կենտրոնը ամբողջությամբ իր վրա վերցնելով քաղաքական ու ռազմական բնույթի բոլոր պետական մակարդակի ֆունկցիաները, ծայրամասերին զրկեց ինքնուրույն քայլեր կատարելու հնարավորությունից, որի նպատակը պետական կայունության ապահովումն էր։

Մյուս կողմից էլ, որպեսզի նման կարևոր բաներից ծայրամասերին զրկելը հավասարակշռվի որևէ տեսակի լուրջ առավելություններով, կենտրոնը նրանց տվեց պետականության մյուս բոլոր ատրիբուտները՝ տնտեսություն, կրթություն, գիտություն, առողջապահություն, և այլն։

Եվ, դրանից բացի, կենտրոնը հնարավորություն տվեց, հիմնականում ազգային հանրապետություններին, ուսումնասիրել սեփական պատմությունը, արվեստը, գրականությունը և այնտեղ էլ, որտեղ դրանք չկան, ստեղծել զրոյից։

Կենտրոնը հասկանում էր, որ ծայրամասերին կառավարելու հարմար զգայուն մեխանիզմ է չափավոր ազգայնականությունը, որն ունի թույլատրված չափավոր ինքնագովության տեսք։

Բայց նույն կենտրոնը չհասկացավ, որ մրցակցային ինքնագովության պրոցեսը վերին սահման չունի և որն էլ համատարած երեսառածության տեսքով դարձավ մի այլ տեսակի դանդաղ գործողության ռումբ՝ դրված ԽՍՀՄ-ի տակ։

Իսկ երեսառածությունը հատուկ է տարբեր մասշտաբի բոլոր մարդկային համակարգերին, սկսած անձ մակարդակից դեպի վերև, որոնք հայտնվում են չափից ավելի ու անարժան ուշատրության կենտրոնում։

Արհեստականորեն բոլորին իրար հավասարեցնելու կեղծ ու անխելամիտ քաղաքականությունը, որը նրանց, տեղի թե անտեղի, տալիս էր էպոս, ակադեմիա, գիտություն, արվեստ, գրականություն, և այլն ու նրանց վերագրում իրենց չունեցած հատկությունները, վերջում էլ բերում է նրան, ինչ որ եղավ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ